Արտասահմանցի զինյալները սպառնում են Սիրիայի նախագահին
![]() 665 Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 21:20 Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը նպաստած օտարերկրյա զինյալների ներկայությունն այժմ կարող է սպառնալիք ներկայացնել նախագահ դարձած՝ ապստամբների նախկին առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի համար, գրում է The Washington Post-ը։ Հազարավոր օտարերկրյա զինյալներ, այդ թվում՝ Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից, մասնակցել են Ասադի ռեժիմի տապալմանը 2024 թվականի վերջին, և նրանց ներկայությունը երկրում այժմ կարող է խնդիր առաջացնել ալ-Շարաայի քաղաքական գոյատևման համար, նշում է թերթը։ WP-ի տվյալներով՝ նրանցից մի քանիսը պաշտոններ են ստացել Սիրիայի պաշտպանության նախարարությունում։ Ալ-Շարաան նաև ենթադրել է, որ զինյալներից շատերը կկարողանան ստանալ Սիրիայի քաղաքացիություն։ Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է բոլոր օտարերկրյա զինյալների հեռացումը՝ որպես ԱՄՆ-ի պատժամիջոցները մեղմելու պայման։ Մայիսին Թրամփը հանդիպել է ալ-Շարաայի հետ Ռիադում՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին հայտարարելուց մեկ օր անց։ Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը կոչ է արել Սիրիայի նախագահին «հրամայել բոլոր օտարերկրյա ահաբեկիչներին հեռանալ»։ Բացի այդ, թերթը նշում է, որ Սիրիայի ափամերձ շրջաններում անվտանգության ուժերի և Ասադի ալավի կողմնակիցների միջև բախումներին մասնակցածներից մի քանիսը, ենթադրաբար, օտարերկրյա զինյալներ են եղել։ Սա կարող է անկայունության հանգեցնել և սպառնալիք ներկայացնել ալ-Շարաայի համար։ Արմատական խմբավորումները զայրացած են, որ իրենց նախկին զինակից ալ-Շարաան, որը հայտնի է նաև՝ որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, դեռևս չի ներդրել շարիաթի օրենքները։ Նրանք նաև մեղադրում են նրան ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի և թուրքական զորքերի հետ համագործակցելու մեջ։ «Ալ-Ջուլանին մեզ վրա հարձակվում է գետնից, Ամերիկան՝ երկնքից», - ասել է եվրոպացի զինյալներից մեկը։ Հետազոտողների տվյալներով՝ Սիրիայում մնում է 5000 օտարերկրյա զինյալ։ Նրանցից շատերը ինտեգրված են տեղական համայնքներում, հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում, և ամուսնացած են սիրիացի կանանց հետ։ Մինչ նախագահը փորձում է հավասարակշռություն գտնել, կառավարությունը հրամայել է օտարերկրացիներին լռել, գրում է WP-ն։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
4002:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
14300:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
197Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
246Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
213Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
202Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
157Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
256Երեկ, 20:54
