Բացառիկ արդյունք` պեղումների ժամանակ. հայտնաբերվել են նոր խաչքարեր

Գորիս քաղաքի համայնքում գտնվող Վերիշեն գյուղի վաղմիջնադարյան Սբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում այս օրերին իրականացվող հնագիտական պեղումները տվել են բացառիկ արդյունք՝ հողի տակից դուրս են բերվել նախկինում անհայտ երկու խաչքար:
Խաչքարերից մեկն արձանագիր է (ԵՍ Տ̅Ր ԱԿՈԲՍ ԿԱ[Ն]ԿՆԵՑԻ [Զ]Խ[ԱՉՍ] / ՓՐԿՈՒԹԵ̅ [ԱՆ] ՀՈԳՈՅ ԻՄՈՅ ՅԻՇԵՑԷՔ / Ի Ք̅Ս ԹՎ[ԻՆ] Ռ /1551/), մյուսը վերնամասում «Ճանկող արծվի» քիչ հանդիպող պատկերաքանդակ ունի:
Ինչպես ՄԱՄՈՒԼ.ամ-ի հետ զրույցում ներկայացրել է հնագիտական աշխատանքները ղեկավարող հնագետ Դավիթ Դավթյանը, այս խաչքարերը, հավանաբար, հողի տակ թաքցվել են խորհրդային տարիներին, որպեսզի մնան անվնաս: Ըստ հնագետի, բացառիկ է հատկապես «Ճանկող արծվի» պատկեր ունեցող խաչքարը, քանի որ այս թեմատիկայով խաչքարեր Սյունիքում շատ քիչ են հանդիպում և այս առումով, այս խաչքարը կարելի է համարել բացառիկ:
Խաչքարերն արդեն տեղադրվել են ուղղահայաց դիրքով, հետևաբար, այցելուներն արդեն կարող են տեսնել ու հիանալ միջանադարյան այս կոթողներով:


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12