«Ոչ Ուկրաինան, ոչ գործընկերները չգիտեն Ռուսաստանի ծրագրերի մասին. սա լուրջ չէ». Զելենսկի

Մայիսի 31-ին՝ երեկոյան դրությամբ ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ նրա գործընկերները հստակ տեղեկատվություն չունեն այն մասին, թե ինչ են ռուսները մտադիր առաջարկել Ստամբուլում կայանալիք բանակցություններում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ։ «Այս պահին հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչով են ռուսները գնում Ստամբուլ։ Մենք դա չունենք, Թուրքիան դա չունի, Միացյալ Նահանգները նույնպես դա չունի, և ոչ էլ մյուս գործընկերները։ Եվ մինչ այժմ սա այնքան էլ լուրջ չի թվում»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է նոր դիվանագիտական քայլերի՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործընկերների հետ միասին. «Մենք ամեն օր կապի մեջ ենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են դիվանագիտությունը իմաստալից դարձնել»։
«Իհարկե, աշխարհում բոլորը ցանկանում են, որ դիվանագիտությունը գործի և իրական հրադադար լինի։ Բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարի դիվանագիտությամբ խաղալուց և ավարտի պատերազմը։ Բոլորը ցանկանում են լուրջ խաղաղություն, և Ռուսաստանը պետք է գնա դրան։ Հանդիպումների օրակարգը հենց սա պետք է լինի։ Մենք ներկայացրել ենք մեր օրակարգը։ Հուսով ենք, որ ամերիկյան կողմը վճռական կլինի պատժամիջոցների հարցում՝ աշխարհին օգնելու համար», - կարծում է Ուկրաինայի նախագահը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24