Աբխազիան կբացի բազա Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար
![]() 695 Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 00:38 Ռուսական ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի համար Աբխազիայում կբացվի նյութատեխնիկական բազա, հայտարարել է չճանաչված հանրապետության նախագահ Բադրա Գունբան՝ առանց բացման ամսաթիվը նշելու։ Նրա խոսքով՝ օբյեկտը կկառուցվի Օչամչիրա քաղաքի մոտակայքում, որտեղ տեղակայված են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ափամերձ պահպանության պարեկային նավերը։ «[Ռուսական] ռազմածովային բազայի ստեղծումը՝ որպես այդպիսին [նախատեսված չէ], բայց նախատեսվում է Օչամչիրայի տարածքում բացել նյութատեխնիկական բազա հատուկ Սևծովյան նավատորմի համար»,- նշել է նա։ Նախագծի իրականացումը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդում, այդ թվում՝ կողմերի պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքի շրջանակներում, հավելել է Գունբան։ 2017 թվականից ի վեր Օչամչիրա քաղաքում տեղակայված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ափամերձ պահպանության պարեկային նավատորմը։ Հանրապետության տարածքում գտնվում է նաև 7-րդ ռուսական ռազմաբազան։ Այս շաբաթ Կովկասի ներդրումային ֆորումի ժամանակ չճանաչված պետության ղեկավարը հայտարարեց, որ այս օբյեկտները նպաստում են «խաղաղության և կայունության պահպանմանը Աբխազիայի տարածքում»։ 2023 թվականին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր ստորագրեցին Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար մշտական բազա ստեղծելու մասին։ Խորհրդային տարիներին Օչամչիրայում տեղակայված էին Խորհրդային Սևծովյան նավատորմի օբյեկտները։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
4002:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
14300:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
197Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
246Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
213Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
202Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
157Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
256Երեկ, 20:54
