«ԱԹՍ-ները պատերազմի ապագան են»․ Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, X-ում մեկնաբանելով ռուսական ռազմավարական ավիացիայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը, անօդաչու սարքերն անվանել է «պատերազմի ապագան»։
«ԱԹՍ-ները պատերազմի ապագան են։ Ինքնաթիռները՝ ոչ»,- գրել է նա՝ Sequoia Capital ընկերության համասեփականատեր Շոն Մագուայերի X-ում արված գրառմանն ի պատասխան։
«Ուկրաինան հենց նոր իրականացրեց հարձակում, որը շրջադարձային էր պատերազմի պատմության մեջ։ Հարյուրավոր անօդաչու սարքեր նախապես տեղակայվեցին, ապա Ռուսաստանի տարածքում հարվածեցին ավելի քան 40 ինքնաթիռի՝ ավելի քան1000 կմ հեռավորության վրա։ 1 միլիոն դոլարից պակաս արժեցող ԱԹՍ-ներն ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։ Կարևորագույն ենթակառուցվածքներն այլևս անվտանգ չեն»,- նշել էր Մագուայերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան «Սարդոստայն» հատուկ գործողությամբ հարված է հասցրել Ռուսաստանի ռազմավարական ավիացիային:

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18