Ստամբուլում մեկնարկել է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 2-րդ փուլը

Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինական կողմը ներկայացնում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
ՌԴ պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը։
Բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Թուրքիան։
Թուրքական պատվիրակության կազմում են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, հաղորդում է TASS-ը։
Բացման խոսքում Ֆիդանը հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների երկրորդ փուլում կքննարկեն հրադադարի պայմանները, ինչպես նաև գերիների և քաղաքացիական անձանց փոխանակումը։
Թեմաներից մեկը, ըստ նրա, երկու պետությունների ղեկավարների հնարավոր հանդիպումն է։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24