Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը համարում է զզվելի նողկանք

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ դաշնային ծախսերի կրճատման մասին «միասնական, մեծ, գեղեցիկ» օրինագիծը X սոցիալական ցանցում անվանել է «զզվելի» և ամոթանք է տվել այն քոնգրեսականներին, ովքեր աջակցել են դրան։
Մայիսի 28-ին Մասկը հայտարարել էր, որ հիասթափված է Թրամփի օրինագծից դաշնային ծախսերի կրճատման մասին, որը խաթարում է ԱՄՆ-ի կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը, որը նա նախկինում ղեկավարում էր։ «Այս ծախսերի օրինագիծը զզվելի նողկանք է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ սխալ եք գործել։ Դուք գիտեք դա», - գրել է ձեռնարկատերը։
Մասկը նաև նշել է, որ այս օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև 2,5 տրիլիոն դոլար, իսկ ամերիկացի քաղաքացիները կբախվեն «ուժերից վեր պարտքի»։
Մայիսի 22-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփի լայնածավալ օրինագիծը, որը կոչվում է «Մեծ, գեղեցիկ օրինագիծ» Big, Beautiful Bill) և որը երկարաձգում է հարկերի կրճատումները և կրճատում դաշնային ծախսերը 1,5 տրիլիոն դոլարով։
I’m sorry, but I just can’t stand it anymore.
— Elon Musk (@elonmusk) June 3, 2025
This massive, outrageous, pork-filled Congressional spending bill is a disgusting abomination.
Shame on those who voted for it: you know you did wrong. You know it.

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
1916:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
4715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5914:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5714:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10913:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
8212:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9812:24