Մերցը Թրամփին հիշեցրել է նրա գերմանական արմատների մասին

ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել նախագահի պապի ծննդյան վկայականի պատճենը: Արարողությունը հեռարձակվել է NTV-ով։
Մերցն ինքը սոցցանցում բացատրել է, որ շրջանակի մեջ տեղադրված անգլերեն թարգմանությամբ փաստաթուղթը տրամադրվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Թրամփի տատն ու պապը ԱՄՆ են գաղթել Գերմանիայի արևմուտքում գտնվող Կալշտադտ համայնքից (Ռեյնլանդ-Պֆալց):
Ըստ լրատվամիջոցների ԱՄՆ նախագահի պապը՝ Ֆրեդերիկ Թրամփը (Ֆրիդրիխ Թրամփ), ծնվել է Կալշտադտում՝ 1869 թվականին և գաղթել է ԱՄՆ 1885 թվականին, ապա՝ Սիեթլ, որտեղ զբաղվել է անշարժ գույքի գործունեությամբ, վարձակալել և ղեկավարել ռեստորան, բար և նույնիսկ հասարակաց տուն։ 1901 թվականին նա վերադարձել է Գերմանիա, որտեղ ամուսնացել է Էլիզաբեթ Քրիստի հետ, որից հետո զույգը տեղափոխվել է Նյու Յորք։
Մերցը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփին առաջարկել է ընդլայնել Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը:
«Մենք մեր պատմության մեջ շատ ընդհանուր բաներ ունենք: Մենք շատ բանով պարտական ենք ամերիկացիներին: Մենք երբեք չենք մոռանա դա», - ասել է կանցլերը՝ ԱՄՆ նախագահի գերմանական արմատներն անվանելով «սերտ համագործակցության շատ լավ հիմք»:

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18