«Երբեմն ավելի լավ է թողնել, որ երկու երեխաները կռվեն, ապա՝ բաժանել»․ Թրամփը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը համեմատել է «երկու երեխաների կռվի» հետ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
«Երբեմն տեսնում ես երկու փոքրիկ երեխաների, որոնք խելագարի պես կռվում են։ Նրանք ատում են միմյանց և կռվում են այգում, դու փորձում ես բաժանել նրանց, բայց նրանք չեն ուզում բաժանվել։ Երբեմն ավելի լավ է թողնել, որ նրանք որոշ ժամանակ կռվեն, ապա՝ բաժանել», - ասել է Թրամփը՝ նշելով, որ այս համեմատությունը նա արել է նաև Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը կցանկանար անհապաղ խաղաղություն Ուկրաինայում, բայց «այժմ այդ խաղաղությունը գոյություն չունի»։
Բացի այդ, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահին չհարվածել Ուկրաինային՝ ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակմանն ի պատասխան։
«Պուտինը հստակեցրել է՝ «Մենք այլընտրանք չունենք, քան հարձակվելը՝ հաշվի առնելով տեղի ունեցածը»։ Եվ դա, հավանաբար, գեղեցիկ չի լինի։ Ինձ դա դուր չի գալիս։ Ես ասացի՝ պետք է դադարեցնեք դա», - Պուտինի հետ իր երկխոսության մասին պատմել է Թրամփը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24