Ոստիկանները ձերբակալել են վեց հոգու

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։
Հունիսի 5-ին՝ երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ:
Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:
Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու ատրճանակ՝ լիքավորված հնգական փամփուշտներով և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
190Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
190Երեկ, 11:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
29228.08.2026, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
27428.08.2026, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
22028.08.2026, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
22528.08.2026, 12:30
Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են
15928.08.2026, 12:24
Պաշտպանության նախարարի 3 տեղակալները վերանշանակվել են
15928.08.2026, 12:12