Ներգաղթյալների ընդվզումից հետո Լոս Անջելեսում տեղակայվել են Ազգային գվարդիայի զորքեր

ԱՄՆ-ի բանակը կիրակի օրը հաստատել է, որ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Լոս Անջելեսում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի պատճառով։
ԱՄՆ-ի բանակը պարզաբանել է, որ մինչ այժմ մոտ 300 զինվոր է տեղակայվել Լոս Անջելեսի և շրջակայքի 3 տարբեր վայրերում։
Ավելի վաղ Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու նպատակով ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվել է ցուցարարների հետ բախումների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ֆոնին Լոս Անջելեսում կտեղակայվի Ազգային գվարդիայի 2000 զինվոր։
Քալիֆորնիան ավանդաբար համարվում է դեմոկրատների հենակետ, և բազմիցս արժանացել է Թրամփի քննադատությանը։ Անցյալ ամիս նա սպառնացել էր կրճատել պետական ֆինանսավորումը՝ տրանսգենդեր մարզիկի մասնակցության պատճառով։ Վարչակազմը նախկինում չեղարկել էր ջրհեղեղների կանխարգելման՝ 126,4 միլիոն դոլարի ծրագրերը և քննադատել էր Քալիֆորնիայի կողմից անտառային հրդեհների դեմ պայքարի մեթոդները։
Շաբաթ օրը Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնացել էր, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումներից՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման հնարավոր զանգվածային կրճատումների։

«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
2213:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
4713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
6613:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
6213:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
10612:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
6712:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
6812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
7711:18