«Գյումրու մաքսակետում անհարկի ձգձգում են ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ինձ են դիմել ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ՝ հայտնելով, որ օրեր առաջ խնդիրների են բախվել Գյումրու մաքսակետում։
Մասնավորապես, ուրբաթ առավոտյան տրանսպորտային միջոցները մաքսազերծելուց հետո դրանց բացթողումն իրականացնելիս խափանվել է ծրագիրը, իսկ վերականգնումից հետո սպասարկվել են միայն ֆիզիկական անձինք։
ՍՊԸ-ների մեծաթիվ ներկայացուցիչներ չեն սպասարկվել նաև շաբաթ օրը։ Այսօր՝ բացթողում իրականացնելու ժամանակ, վերջիններից պահանջել են վճարել բոլոր օրերի, այդ թվում՝ շաբաթ օրվա կայանման գումարը։
Ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ինձ հետ զրույցներում մտահոգություն հայտնեցին, որ հերիք չէ յուրաքանչյուր օրվա համար որպես կայանման գումար պահանջում են 5000 դրամ, մի բան էլ՝ արհեստականորեն ձգձգում են գործընթացը՝ իրենց պատճառելով նյութական վնասներ։
Ավտոներկրման ոլորտն առանց այդ էլ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է վատ իրավիճակում․ ընկերությունները կամ փակվում են, կամ տեղափոխվում ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։
Նման գործելաոճը համարելով անթույլատրելի՝ պատրաստվում եմ գրություն ուղարկել պատկան մարմիններին՝ պահանջելով բացատրություն այսպիսի արհեստական խոչընդոտների և գումար կորզելու որոշումների վերաբերյալ»:

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում
191Երեկ, 21:54
Երևանում վարորդը երթևեկում է հանդիպակացով (տեսանյութ)
377Երեկ, 02:12
«Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր». Վահե Գրիգորյան
86816.07.2026, 22:24
Հուլիսի 17-ին ժամը 21:00-ից Տիգրան Պետրոսյան փողոցում մեքենա չպետք է կայանել
87616.07.2026, 20:12
Չինաստանի իշխանությունները պահանջել են ավտոարտադրողներից վերականգնել ֆիզիկական կոճակները
295113.07.2026, 20:49
«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
111310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
117209.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
126707.07.2026, 19:18