Ադրբեջանը ոչնչացնում է ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF-ը, հունիսի 5-ին առցանց լսում է անցկացրել Ադրբեջանի վերաբերյալ։
Հավաքին բացման խոսքով են հանդես եկել Սթիվեն Շնեկը՝ USCIRF-ի նախագահը, Վիքի Հարցլերը՝ USCIRF հանձնակատարը։ Լսումներին մասնակցել են նաև Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Լ. Ալտշտադտը, Ֆելիքս Քորլին՝ խմբագիրը Forum 18 News Service-ի, Հուսիկ Ղուլյանը՝ Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող, Արզու Գեյբուլլան՝ անկախ լրագրող և Free Voices Collective-ի համահիմնադիր։
Լսումների ընթացքում նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։
Ի թիվս այլնի՝ խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին, ընդգծվել է, որ ԼՂ-ում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները զարգացնում են տարածաշրջանը և ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։
Նշենք, որ 2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության կոպիտ խախտումների համար։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
69Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
67Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34707.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41507.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75801.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74501.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75201.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75201.11.2026, 19:42