Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմփիչմենթի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի և բացահայտ քաջության միջակայքում։ Թեև հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեև փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ, նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը: Դրա համար, շատերի ընկալմամբ, իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված «թուղթ չէ», այլ տագնապի ազդանշան։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից. նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու:
Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչև որ դառնում է բուռն ալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը՝ իրական։ Առավել ևս Եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում այնքան էլ լավ չեն ընկալվել»։

«Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի․ այն էլ ոնց կապ ունի»․ Ոսկան Սարգսյան
8503:06
«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան
8501:06
«Գյումրիում լարված իրավիճակ է»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
11700:06
«Երևան, ծեծկռտուք Օպերայի մոտ»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
173Երեկ, 23:12
«Հայաստանն Ադրբեջանից ներմուծում է արտադրանք, Ադրբեջանը ոչինչ չի գնում»․ Թաթուլ Հակոբյան
73Երեկ, 22:06
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը (տեսանյութ)
82Երեկ, 21:36
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
78Երեկ, 21:06
«Հիմա կարելի է փոփքորն վերցնել ու հետևել արևմտամյոտներին»․ Տիգրան Քոչարյան
81Երեկ, 20:54