«Զանգեզուրի նախագիծը ձախողվեց». Խամանեիի խորհրդական

Իրանի Գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, խոսելով Հարավային Կովկասի մասին, անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Իսլամից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել։ Այս հզորության ցուցանիշներից մեկն Իրանի կտրուկ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ, նախագիծ, որի իրական նպատակն էր մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանը մեծ զգոնությամբ և ուժով հանդես եկավ դրա դեմ և կանխեց այս դավադրությունը։
Ինչպես խոստովանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի շահագործման համար, բայց Իրանը թույլ չտվեց դա։ Սա ցույց է տալիս, որ անգամ առանց Ռուսաստանի, իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը տարածաշրջան։
Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև ծառայում է որպես ուժեղ պատնեշ տարածաշրջանում արտաքին ազդեցության ներթափանցման դեմ։ Իրանին հաջողվեց կանխել իր դեմ ուղղված ևս մեկ միջազգային դավադրություն։ Թշնամիների՝ «Զանգեզուր» նախագծի վերջնական նպատակն էր մեկուսացնել Իրանը հյուսիսից և շրջափակել Ռուսաստանը հարավից, սակայն այս նախագիծը նույնպես ձախողվեց»,- նշել է Վելայաթին։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36