Կոսովոն պատրաստ է ընդունել արտաքսյալներին ու բանտարկյալներին
![]() 382 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 18:02 Կոսովոյի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել տարեկան ընդունել մինչև 50 միգրանտ, որոնք արտաքսվել են Միացյալ Նահանգներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով չորեքշաբթի, հունիսի 11-ին հրապարակված հայտարարությանը։ «Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ծրագրին՝ առաջարկվող ցուցակից անհատներ ընտրելու հնարավորությամբ, եթե նրանք համապատասխանեն օրենքի գերակայության և հասարակական կարգի հետ կապված որոշակի չափանիշների»,- ասվում է հայտարարության մեջ։ Մոտ 1,6 միլիոն բնակչություն ունեցող Կոսովոն արդեն ստորագրել է համաձայնագիր՝ սկսած 2027 թվականից Դանիայից 300 բանտարկյալ ընդունելու մասին՝ հաջորդ տասնամյակի ընթացքում տրվելիք 210 միլիոն եվրոյի դիմաց։ Երկիրը նաև հետաքրքրություն է հայտնել Մեծ Բրիտանիայից արտաքսված միգրանտներ ընդունելու հարցում։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը առաջարկել էր արտաքսված միգրանտներ ընդունել Բալկանյան տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Սերբիա։ Մինչ այդ, The Wall Street Journal-ը գրել էր, որ Մոլդովան և Կոսովոն դիտարկվում են արտաքսման հնարավոր երկրների շարքում։ Բացի այդ, Սալվադորի նախագահի հետ համաձայնագրով Միացյալ Նահանգներն սկսել է արտաքսել երրորդ երկրների քաղաքացիներին։ Այս ծրագրի շրջանակներում 250 վենեսուելացի արդեն արտաքսվել է՝ չնայած դատարանի որոշմանը։ |

«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
5323:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
8123:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
8422:55
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
13421:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
12421:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
19220:54
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ»․ ՔԿ
12520:30
«Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանն արդարացվել է»․ Երվանդ Վարոսյան
10520:18
