«ՌԴ-ի ռազմական ծրագրերն ուղղված են Օդեսային, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմաններին»․ Զելենսկի

Ռուսաստանի ռազմական ծրագրերն ուղղված են Օդեսային, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմաններին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Օդեսայում՝ Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա IV գագաթնաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
«Մենք կրկին այստեղ ենք՝ մեր գեղեցիկ քաղաքում՝ Օդեսայում։ Այս գեղեցիկ քաղաքը Ռուսաստանի թիրախն է։ Նա ցանկանում է ոչնչացնել այն, ինչպես ոչնչացրել է անթիվ քաղաքներ և գյուղեր օկուպացված տարածքներում։
Ռուսական ռազմական ծրագրերն ուղղված են այս տարածաշրջանին՝ Օդեսային, ապա՝ Մոլդովայի և Ռումինիայի սահմաններին։ Իհարկե, մեզ հիմա պաշտպանություն է պետք։ Բայց, ավելին, մեզ երկարաժամկետ երաշխիքներ են պետք, առ այն, որ դա այլևս երբեք չի կրկնվի»,- ասել է Զելենսկին։
Գագաթնաժողովի մասնակիցներին Զելենսկին կոչ է արել պատերազմից հետո անվտանգության երաշխիքները դիտարկել որպես գործնական անհրաժեշտություն։
«Հակաօդային պաշտպանությունից մինչև կիբերսպառնալիքներ, մեզ անհրաժեշտ են իրական զսպման և արագ արձագանքման հնարավորություններ։ Եկեք նայենք մեր համաձայնագրերին, մեր բանակներին, մեր ենթակառուցվածքներին և ամրապնդենք այն ամենը, ինչը պաշտպանում է մեր երկրների անվտանգությունը», նշել է Զելենսկին։

Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
2217:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
3317:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
6517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
5916:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
6616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6416:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8816:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
8215:36