«Մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 303 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 12:00 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն: Նիկոլ Փաշինյանն ասաc, որ առաջարկել է՝ ծրագիրն իրականացվի «Ակադեմիական քաղաք»-ի տարածքում, որտեղ մեծ տարածքներ ու հնարավորություններ կան։ Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանի առաջ բացվել են պետության հարատևությունն ապահովելու հեռանկարներ․ «Մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասել՝ մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու պետության հարատևությունը առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, ընդ որում, այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Բայց ո՞րն է տարբերությունը։ Առաջինը՝ մենք այդ սպառնալիքները կառավարելու տեսական և գործնական հնարավորությոն ենք ստացել, և երկրորդը՝ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ»,- ասաց Փաշինյանը։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
