Մայր աթոռը ներկայացրել է Արարատյան շաբաթի արարողությունների ժամանակացույցը

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:
Ստորև ներկայացնում ենք արարողությունների ժամանակացույցը։
• Հունիս 16 - Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
- ժամը 10:30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
- ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
• Հունիս 17 - Սուրբ Գայանյանց կույսերի տոն
- ժամը 10:30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
- ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
- Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
• Հունիս 19 - Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
- ժամը 10:30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,
• Հունիս 21 - Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
- ժամը 10:30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,
• Հունիս 22 - Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
- ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
- Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս կբերվեն՝
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
7. Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
21700:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
230Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
47421.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
86319.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
161819.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
79819.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
104417.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
87217.07.2026, 09:42