«Ինչի՞ են փակել Ամբերդի եկեղեցու ճանապարհը». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչի՞ են փակել Ամբերդի եկեղեցու ճանապարհը
Վերջին օրերին, եկեղեցի-պետություն փոխհրաձգությանը զուգահեռ, հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Ամբերդ ամրոցի շինարարության պատճառաբանությամբ, արգելափակվել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքը:
Իսկ մի՞թե շինարարական աշխատանքերը չէր կարելի է այնպես կազմակերպել, որ որևէ մի հավատացյալի, որևէ հայի համար արհեստական խոչընդոտ չառաջանա եկեղեցի գնալու համար, էլ չեմ ասում, եթե քաղաքական իշխանությունները պնդում են, որ որևէ մեկը չի կարող եկեղեցու դռները փակել, ապա ո՞նց են Ամբերդ ամրոցում վերանորոգման աշխատանքների պատրվակով, պատկան պաշտոնյաները փակել սովորական հավատացյալների համար դեպի եկեղեցի գնացող ճանապարհը։
Դեռ չասած այն փաստի մասին, որ տասնյակ կիլոմետրեր սար ես բարձրանում, որպեսզի հասնես եկեղեցի և… հանդիպում ես մի աբսուրդ իրավիճակի։
Ըստ այդմ արդար պահանջ է, որ հրատապ լուծում ստանա այս հարցը, և եկեղեցու մուտքը չարգելափակվի:
Տեղադրում եմ Ամբերդի տարածքում բերդի ամրակայման աշխատանքներից նկարներ։
Այս նկարներում կտեսնեք, որ եկեղեցի տանող ճանապարհը այլ կողմում է գտնվում և չի խանգարում բերդի վրա կատարվող աշխատանքներին»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12