Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայելի հարձակումներն «ուղղված են ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ ներքաշելուն»։
Էրդողանի խոսքով՝ Իսրայելը փորձում է նաև «շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի հատվածում տիրող իրավիճակից և սաբոտաժի ենթարկել միջուկային բանակցությունները»։
Ավելի վաղ Էրդողանը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի առաջնորդների հետ։ Գործընկերների հետ զրույցում Էրդողանն Իսրայելին անվանել է «Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իրան-Իսրայել նոր պատերազմը «կարող է անօրինական միգրացիայի ալիքներ հրահրել տարածաշրջանի բոլոր երկրներում: Էրդողանը նշել է, որ միջուկային խնդիրը կարող է լուծվել միայն շարունակական բանակցությունների միջոցով։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00