«Իրանում պետք է հասկացած լինեն, որ իրենց ներսում խլուրդներ ունեն»․ Վարդան Բալյան
![]() 257 Կիրակի, 15 հունիսի, 2025 թ., 08:24 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի զինվորական հրամանատարական կազմի առանցքային դեմքերի ոչնչացման օպերացիան իսրայելական հարվածների արդյունքում ակնհայտորեն Մոսադի և նրա գործընկերների կողմից նախապատրաստված հատուկ գործողություն էր: Դատելով բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությունից՝ կարելի է վստահաբար պնդել, որ հրեական հատուկ ծառայություններին հաջողվել է հավաքագրել իրանական ռազմաքաղաքական համակարգում ներկայում աշխատող բարձրաստիճան պաշտոնյայի կամ պաշտոնյաների, ովքեր շահագրգիռ են Իսլամական հանրապետությունում իշխող վերնախավի փոփոխությամբ: Ավելին, հրեաների հետ գործակցողները ակնհայտ ու առաջնային դժգոհություն ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից: Կարծում եմ, Իրանում պետք է որ հասկացած լինեն արդեն, որ իրենց ներսում, ըստ որում, բավականին վերևներում խլուրդ կամ խլուրդներ ունեն: Չեմ բացառում, որ Իսրայելի և նրա դաշնակիցների նպատակների թվում Իրանում ռազմական հեղաշրջման իրականացումը լինի ներսի ուժերով»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
