«Իրանում բնակվող հայերը ևս կրում են պատերազմի վտանգները»․ Տիգրան Դավուդյան
![]() 165 Այսօր, 11:12 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանաբնակ հայերը և Իրան-Իսրայել պատերազմը։ Իրանում բնակվող հայերը ևս երկրի ամբողջ բնակչության հետ միասին կրում են պատերազմի վտանգները և կույր կամ կետային հարձակման հետևանքները։ Հայ երիտասարդները կատարում են իրենց ժամկետային զինվորական ծառայությունը. կան իրանահայեր, որոնք աշխատում են պետական կամ գիտա-հետազոտական կենտրոններում, կամ բնակվում են ռազմական բազաների և ռազմավարական նշանակություն ունեցող շենքերի կամ երկրի ղեկավարների կացարանների հարևանությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի երկու առանձին զինված ուժեր՝ բանակ և հեղափոխության պահակազոր (կորպուս)։ Այդ ուժերի սպայական կազմը միայն մուսուլմաններ են և ոչ-իսլամներն այդտեղ մուտք չունեն։ Առավել վտանգված են ժամկետային ծառայողները, քանի որ թիրախավորվում են զորամասերը, կամ արդյունաբերության կարևոր կենտրոններում (նավթարդյունաբերության կենտրոններ, զտարաններ, էլեկտրակայաններ, ռազմարդյունաբերական գործարաններ) աշխատող հայ ինժեներները։ Անցյալում Բուշեհրի ատոմակայանում աշխատում էին նաև Խորհրդային Միության քաղաքացի հայեր, քանի որ կայանը կառուցում էր ՌուսԱտոմը։ Փառք Աստծո մինչ այժմ հայերի համար դեպք չի պատահել. խաղաղություն մեր հայրենակիցներին, խաղաղություն Իրանի ամբողջ ժողովրդին»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |
ԱՄՆ-ի դեսպանատունն զգուշացնում է՝ երկրում ժամկետից երկար մնացողների նկատմամբ կկիրառվի մշտական արգելք
2922:083 օրում Իրանում սպանվել է միջուկային զենք մշակող առնվազն 14 գիտնական
11821:34«Իսրայելը և Իրանը պետք է համաձայնագիր կնքեն և կկնքեն». Թրամփ
10421:24Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու՝ Իսրայելի ծրագրի վրա. Reuters
24620:58«Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է». Սուրեն Սուրենյանց
15819:48«Փլուզում են Իրանը, մասերի են բաժանում». Ստեփան Դանիելյան (լուսանկար)
28919:30«Հաքերը շատ խոցելիություններ է գտել հայկական պետական ՎԵԲ կայքերի սերվերներում». Սամվել Հայրապետյան
18918:54Էրդողանն Իրաքի նախագահին հորդորել է հեռու մնալ Իսրայել-Իրան հակամարտությունից
24218:26