Էրդողանն Իրաքի նախագահին հորդորել է հեռու մնալ Իսրայել-Իրան հակամարտությունից
![]() 501 Կիրակի, 15 հունիսի, 2025 թ., 18:26 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության գրասենյակի տարածած հայտարարության՝ զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ «Իսրայելի կողմից առաջացած բռնության շղթան սպառնում է տարածաշրջանին» և որ Իրաքի համար կարևոր է ներկա պայմաններում «հեռու մնալ այս հակամարտությունից և ավելի զգույշ լինել ահաբեկչական կազմակերպությունների և արմատական տարրերի դեմ պայքարում»։ Էրդողանը շեշտել է, որ «Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային վեճը լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են»։ «Դժվարին պայմաններում անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել և կանխել բռնության պարույրի սրացումը»,- ասել է նա։ Թուրքիան հայտարարել է, որ «չի կարելի թույլ տալ, որ Իսրայելի հարձակումներն Իրանի վրա ստվեր գցեն Գազայի ցեղասպանությունը»։ |

«Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը բացահայտում է իշխող ուժի իրական պատկերացումները բանակի մասին». Վիտալի Մանգասարյան
10219:54
«Արտեմիս 2» առաքելության անձնակազմը դեպի Լուսնի հակառակ կողմը թռիքից հետո վերադառնում է Երկիր (լուսանկար)
13619:12
«Սա նման է ատոմային զենքի կիրառմանը». Արթուր Ղազարյան
16718:36
«Պոռոտախոսությունն իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում»․ Վահագն Սարոյան
14117:36
«Ասում են՝ արցախցիներն ապրում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին․ ստիպված եմ խոսել թվերով»․ Էրիկ Բեգլարյան
28117:24
«Հաշվե՞լ եք, թե սրանք ութ տարվա ընթացքում քանի անգամ են ներողություն խնդրել»․ Լիզա Ճաղարյան
12117:12
«Պաշտոնազրկում պետք է տեղի ունենար»․ Սյուզան Սիմոնյան
17916:42
«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
10715:30
