Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Եթե էս տեմպով շարունակվի, այլևս չենք համագործակցի այդ ընկերության հետ». Տիգրան Ավինյան

«Եթե էս տեմպով շարունակվի, այլևս չենք համագործակցի այդ ընկերության հետ». Տիգրան Ավինյան
348
Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 10:12

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտահոգություն հայտնեց MAN մակնիշի ավտոբուսների տեխնիկական վիճակի վերաբերյալ՝ նշելով. «Անսարքության թիվը բարձր է, ինչո՞ւ է այդպես»: Նրան զեկուցեցին, որ պահեստամասերի խնդիր կա. «Նախորդ շաբաթ հանդիպել ենք, քննարկել հարցը. տեխնիկական խոտաններ էլ են ի հայտ գալիս»: Ավինյանն արձագանքեց. «Եթե էս տեմպով շարունակվի, էդ ընկերության հետ այլևս չենք կարողանա ուղղակի շարունակել համագործակցությունը: Վերջնական ու հստակ փոխանցեք»: