Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի` Իրանի և Իսրայելի վերաբերյալ հայտարարության նախագիծը. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի՝ Իրանի և Իսրայելի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը պատրաստվել է կազմակերպության մյուս անդամների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների:
Հայտարարության նախագիծը կոչ է անում Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լիցքաթափմանը: Միևնույն ժամանակ, այն պարունակում է թեզ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է G7 երկրների պարտավորությունը՝ պաշտպանելու համաշխարհային շուկաներում, այդ թվում՝ էներգետիկ շուկաներում կայունությունը:
Իրանը և Իսրայելը հարվածներ են փոխանակում հունիսի 13-ի գիշերվանից: ԱՄՆ-ն չի մասնակցում զինված հակամարտությանը, բայց Վաշինգթոնը բացահայտորեն աջակցել է իսրայելական կողմին: Axios-ը գրել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին՝ հետ մղելու իրանական օդային հարձակումները: Վաշինգթոնը նաև սկսել է Ատլանտյան օվկիանոսով տեղափոխել վառելիքով լիցքավորվող ինքնաթիռներ: Թեհրանը զգուշացրել է Վաշինգթոնին՝ Իսրայելին չաջակցել, իսկ Թրամփը սպառնացել է Իրանի վրա «զինված ուժերի ողջ հզորությունը» գործադրել ԱՄՆ-ի վրա հարձակման դեպքում (երկիրը ռազմական բազաներ ունի Մերձավոր Արևելքում):
ԱՄՆ-ի՝ G7 գործընկերները որևէ կոշտ հայտարարություն չեն արել կամ ակտիվ քայլեր չեն ձեռնարկել Իսրայելին աջակցելու համար: Ֆրանսիան նույնպես աջակցել է Իսրայելին, սակայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Փարիզը չի մասնակցել Իրանին հարվածելուն և այս հարցի վերաբերյալ առաջարկություններ չի արել։
Միևնույն ժամանակ, Մակրոնը նշել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ մասնակցելու Իսրայելի պաշտպանությանն իրանական հարձակումներից և ընդգծել է, որ հրեական պետությունն ունի ինքնապաշտպանության իրավունք։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը նաև ասել է, որ ԵՄ 3 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, չեն մասնակցել Իրանի դեմ Իսրայելի գործողությանը։ Նրա խոսքով՝ նրանք վաղուց «լուրջ մտահոգություններ» ունեն Իրանի կողմից մշակվող միջուկային ծրագրի վերաբերյալ, և Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը «բացարձակապես» ճանաչում են «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։

«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
2013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
3013:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
4912:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
5312:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
5812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8611:06