Հնդկաստանը ցանկանում է Իրանից իր ուսանողներին տարհանել Հայաստանի տարածքով

Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքով Հնդկաստանն սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանի այն հատվածներից, որոնք դիտարկվում են՝ որպես բարձր ռիսկային: Ակտիվորեն քննարկվում են Հայաստանի միջոցով տարհանման տարբերակները, հաղորդում է The New Indian Express-ը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հաստատել է, որ Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր՝ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո։
Կառավարությունն ուսումնասիրում է տարհանման ուղիները, և քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ ուղղություն օգտագործելու հնարավորության վերաբերյալ։
Պաշտոնյաները հայտնել են, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարը հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արարարտ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։
Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ 2022 թվականի դրությամբ Իրանում բնակվում էր մոտ 10000 Հնդկաստանի քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 2000 ուսանող։

«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
2013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
3013:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
4912:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
5312:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
5812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8611:06