«Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում»․ Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին
![]() 291 Երեքշաբթի, 17 հունիսի, 2025 թ., 11:54 Իշխանություն-եկեղեցի լարված իրավիճակում հոգևորականները շեշտում են, որ Արդարադատության նախարարությունը ևս անելիք ունի՝ զսպելու պետական պաշտոնյաներին սահմանադրական կարգը չտապալելու և եկեղեցու ներքին կյանքին չխառնվելու հարցում։ Այս դիտարկմանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը․ «Փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված։ Այո՛, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգ է տապալվում։ Սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի արարք է, դա նշանակում է, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողություն։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին․ խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական երկիր է, որ մարդը բարձրագույն արժեք է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, մի խոսքով՝ 1-7 հոդվածների մասին։ Եվ այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասաց Գալյանը՝ հորդորելով չկիրառել տերմիններ, որոնք հիմք չունեն։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
