«Իրանը կդիմադրի նաև պարտադրված խաղաղությանը»․ Խամենեիի ուղերձը

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ է թույլ տվել և դրա համար կպատժվի։ Իր հեռուստաուղերձում Խամենեին գովաբանել է Իրանի ժողովրդի «հանգիստ, քաջարի» արձագանքն Իսրայելի ագրեսիային՝ այն անվանելով ազգի հասունության և հոգևոր ուժի դրսևորում։
«Սիոնիստական ռեժիմը լուրջ սխալ է թույլ տվել և կկրի հետևանքները։ Իրանը չի ների իր օդային տարածքի խախտումը և չի մոռանա իր նահատակների արյունը։ Իրանի ժողովուրդը վճռականորեն դեմ է պարտադրված պատերազմին և նույնքան վճռական կլինի պարտադրված խաղաղությանը դիմադրելու հարցում։ Այս ժողովուրդը երբեք տեղի չի տա ճնշմանը։
Նրանք, ովքեր ծանոթ են Իրանի ժողովրդի պատմությանն ու բնավորությանը, գիտեն, որ նրանց հետ չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով։ Ամերիկացիները պետք է հասկանան, որ ցանկացած ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի»,- ասել է Խամենեին։

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
3617:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
4816:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
5616:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
5916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
8416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7915:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6715:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8415:00