Դավիթ Ղազախեցյանը նշանակվել է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 5-րդ վարչության պետ

Դավիթ Ղազախեցյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։
«Դավիթ Գագիկի Ղազախեցյանի կենսագրությունը
Ծնվել է 1986 թվականի հուլիսի 13-ին, Լոռու մարզի Կիրովական քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2020-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2015-2020թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետ,
2014-2015թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2013-2014թթ՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ,
VI-X.2013թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Բազումի քննչական բաժանմունքի քննիչ,
2012-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,
IX-XI.2012թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ՝ ի հաշիվ ավագ քննիչի,
2010-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ:
Կրթություն
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2019 թվականին ավարտել է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2007-2009թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է ունի երեք երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
200Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39327.10.2026, 10:12