ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սյունիքի մարզ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր միացել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերներին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցելու համայնքի դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։
«ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան, որը կնպաստի կայուն էներգիայի օգտագործմանը և կծառայի Տեղ համայնքի կարիքներին՝ այդ թվում ապահովելով ժամանակակից ոռոգման համակարգի էներգամատակարարումը։ Ոռոգման այս համակարգի գործարկումը հնարավոր է դարձել Լիտվայի աջակցությամբ՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Տեղի համայնքապետարանի ներդրումների շնորհիվ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
200Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39327.10.2026, 10:12