Թեհրանում կրկին հիվանդանոց է հրթիռակոծվել
![]() 571 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 14:44 Հունիսի 20-ի առավոտյան Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Թեհրանի հիվանդանոցներից մեկին, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ սա Իրանում Իսրայելից հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է։ Հունիսի 20-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ գիշերը ավելի քան 60 իսրայելական կործանիչներ հարձակվել են Իրանում տասնյակ ռազմական թիրախների վրա, այդ թվում՝ հրթիռների արտադրության գործարանների վրա։ Վնասվել է նաև SPND կազմակերպության շտաբ-բնակարանը, որը զբաղվում է իրանական միջուկային զենքի հետազոտմամբ և մշակմամբ։ Բանակի տվյալներով՝ հարձակման ենթարկված հրթիռների արտադրության օբյեկտները Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության համար կարևոր նշանակություն ունեին։ Հունիսի 19-ին իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Բեեր Շեբայում գտնվող Իսրայելի Սորոկա բժշկական կենտրոնին։ Իսրայելի առողջապահության նախարար Ուրիել Բուսոն հայտարարել է, որ հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական անձինք և բժշկական աշխատողները։ Թեհրանը պնդում է, որ հրթիռն ուղղված է եղել մոտակա ռազմական հետախուզության օբյեկտին։ Դեպքից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը և հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել են IDF-ին ավելացնել Իրանի ռազմավարական օբյեկտների վրա հարվածների ինտենսիվությունը։ |

«Արտեմիս 2» առաքելության անձնակազմը դեպի Լուսնի հակառակ կողմը թռիքից հետո վերադառնում է Երկիր (լուսանկար)
4019:12
«Սա նման է ատոմային զենքի կիրառմանը». Արթուր Ղազարյան
9918:36
«Պոռոտախոսությունն իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում»․ Վահագն Սարոյան
10617:36
«Ասում են՝ արցախցիներն ապրում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին․ ստիպված եմ խոսել թվերով»․ Էրիկ Բեգլարյան
24217:24
«Հաշվե՞լ եք, թե սրանք ութ տարվա ընթացքում քանի անգամ են ներողություն խնդրել»․ Լիզա Ճաղարյան
10717:12
«Պաշտոնազրկում պետք է տեղի ունենար»․ Սյուզան Սիմոնյան
14716:42
«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
10115:30
«Հայ կնոջ արձանը կկառուցեմ. միայն թող տեղը տան». Գագիկ Ծառուկյան
15214:06
