«Տուգանային հրապարակ տարված մեքենաները րոպե առաջ պետք է վերադարձվեն քաղաքացիներին»․ Գառնիկ Դանիելյան

2182
Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 18:12
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամեր առաջ քաղաքացի Արմեն Շառոյանի հետ գնացել էինք ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ պարզելու, թե օրեր առաջ ինչ հիմնավորմամբ են Սամվել Կարապետյանի տան մոտից տարվել տասնյակ մեքենաներ։
Քիչ առաջ տեղեկացա, որ ինձ ուղեկցող Շառոյանի մյուս մեքենան ևս տարվել է տուգանային հրապարակ՝ իբր ՃՈ տուգանքներ ունենալու պատճառաբանությամբ։ Քաղաքացին պատրաստակամություն է հայտնել նույն պահին վճարելու 5000 դրամ կազմող 4 տուգանքները, սակայն, պարեկները չեն համաձայնել։
Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինության հերթական դրսևորում։ Կոչ եմ անում ՀՀ ներքին գործերի նախարարին անհապաղ զբաղվել այս հարցով։ Տուգանային հրապարակ տարված տասնյակ մեքենաները րոպե առաջ պետք է վերադարձվեն մեր քաղաքացիներին»։
Աղբյուրը` Գառնիկ Դանիելյան

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
26809.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
35907.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
45206.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83529.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90029.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104125.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113323.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115622.09.2026, 21:24