«Ծրագրված հարձակումները նպատակ ունեն լռեցնել Եկեղեցու ձայնը»․ Գարեգին Բ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ հունիսի 16-21-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռում տեղի է ունեցել միաբանական համագումար, որին մասնակցել են Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:
Հայոց Հովվապետը խոսել է հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձ է կատարել Հայաստանի վարչապետի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամել է հայրենիքի և Հայոց Եկեղեցու առջև ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ։
«Այսպես, սիրելի միաբաններ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու անսասանությունը մեր պետականության, կերտել նոր առաջընթացն ու խաղաղ, բարօր կյանքը հայկազյան մեր ազգի և միշտ պայծառ պահել մեր Սուրբ Եկեղեցին։ Այս առումով պատասխանատվություն ունենք Աստծո, հայրենիքի և գալիք սերունդների առջև»,- ընդգծել է Նորին Սրբությունը։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
200Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39327.10.2026, 10:12