«Չի բացառվում, որ Իսրայելը կփորձի ընդլայնել ԱՄՆ-ի ներգրավվածությունը Իրանի դեմ պատերազմում»․ Արմեն Պետրոսյան
![]() 215 Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 01:06 «Ընթանում է ակտիվ հակամարտություն․․․ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Իսրայելի և նրա հիմնական դաշնակից ԱՄՆ-ի շահերի, հետաքրքրությունների և նպատակների միջև կան լուրջ տարբերություններ։ Այսինքն՝ ԱՄՆ-ը մինչ պատերազմն էլ ավելի հակված էր դիվանագիտական ճանապարհին, բայց Իսրայելը փոխեց բոլորի պլանները, սկսեց պատերազմ, որից հետո ԱՄՆ-ը ստիպված եղավ ներքաշվել այս պատերազմական գործողությունների մեջ, քանի որ Իսրայելն իր ռեսուրսներով չէր կարողանում լուծել հռչակված նպատակները․ դա Իրանի միջուկային ներուժի և հրթիռային ենթակառուցվածքների ոչնչացումն է»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ, իր գնահատմամբ, Իսրայելի նպատակներից է նաև Իրանում վարչակարգի փոփոխության հասնելը։ «Կանխատեսելի է, որ ԱՄՆ-ը սրանով կփորձի սահմանափակել իր ներգրավվածությունը, բայց չի բացառվում, որ Իսրայելի կողմից նոր փորձեր կարվեն՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս պատերազմում շատ ավելի ընդլայնելու համար»,- ընդգծեց Պետրոսյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
