Մահացել է Գուժ Մանուկյանը
|   1168  Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ.,  11:00 Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է 1937-ի մայիսի 6-ին, Լենինականում: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967թ-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան էր։ Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։ Կինոյում նկարահանվում է 1964թ-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։ Աղբյուրը`    Հայաստանի թատերական գործիչների միություն | 
 - Օքլենդի թանգարանից գողացել են ավելի քան 1000 արտեֆակտ294Երեկ, 20:23
 - Մահացել է Շառլ Ազնավուրի քույրը56122.10.2025, 12:42
 - Լուվրը վերաբացվել է143322.10.2025, 12:10
 - Լուվրի կողոպուտի վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո173621.10.2025, 22:22
 - Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների հայտարարությունը61121.10.2025, 18:00
 - «Իմացա՞ք, Գագիկ թագավորի արձանի գլուխը «կերել» են»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)57417.10.2025, 11:12
 - Ցամաքային և ստորջրյա պեղումներ՝ Բերդկունքի ամրոցի տարածքում (լուսանկար)52215.10.2025, 00:30
 - «Հայաստանը ձգտում է միջազգային մակարդակով արժևորել իր ուրարտական անցյալի ժառանգությունը». Հարություն Վանյան56612.10.2025, 20:12
