«Պահանջում ենք անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց». «ՀայաՔվե»
![]() 323 Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 17:48 «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, խստագույնս դատապարտելով գործող վարչախմբի ապօրինի գրոհը Մայր Աթոռի վրա, ստեղծված իրավիճակում պահանջում է. -Ազգային ժողովի պատգամավորներից, նախևառաջ՝ երկու ընդդիմադիր խմբակցություններից, անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. -Բոլոր ազգային ուժերից՝ սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցի շուրջ: Այս հարցում իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի նաև Մայր Աթոռը: Վարչախումբն այսօր ստորաբար գրոհել է մեր Սրբություն Սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և այս աննախադեպ պատմական հանցանքը ներում չունի, հետևապես՝ ժամ առաջ պետք է սկսել իշխանափոխության գործընթացը՝ հեռացնելու ազգային անվտանգության սպառնալիք դարձած վարչախումբը»: Աղբյուրը` «ՀայաՔվե» |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
