ՀՀ ՇՄ նախարարությունը հերքում է տարածել

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է տարածել․ «Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»։
Նշենք, որ լուրը տարածած «Մեսիամաքս»-ը ևս հերքում է տարածել․ գրելով․ «Մեդիամաքս մեդիա ընկերությունը ներողություն է խնդրում ընթերցողներից և հանրությունից:
Հունիսի 28-ի առավոտյան լրատվականի կայքի «Հայաստան և աշխարհ» խորագրում հրապարակվել էր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի Orano envoie secrètement des déchets dangereux en Arménie et fait des dons mystérieux à une fondation liée au Premier ministre arménien հոդվածի հայերեն թարգմանությունը: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան:
Հոդվածում ներկայացված տեղեկությունները մեկնաբանելու համար այսօր առավոտյան հարցումներ էինք ուղարկել Հայաստանի վարչապետի մամուլի ծառայություն, Շրջակա միջավայրի նախարարություն եւ «Իմ քայլը» հիմնադրամ:
Նախքան մեկնաբանություններ ստանալը պարզեցինք, որ ցավալի սխալ ենք թույլ տվել՝ Courrier France 24-ը շփոթելով France 24-ի հետ: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Courrier France 24-ը անհայտ ծագման լրատվամիջոց է: Հաշվի առնելով դա՝ հոդվածի հայերեն թարգմանությունը հեռացրել ենք կայքից»:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
200Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39327.10.2026, 10:12