Թրամփը հրամայել է դադարեցնել ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների հետ կապված կազմակերպությունների ֆինանսավորումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դադարեցնել երկրում զանգվածային անկարգությունների հետ կապված կազմակերպություններին պետական միջոցների տրամադրումը: Նա այս մասին նա հայտարարել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ աջակցում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քևին Քայլիի (հանրապետական Քալիֆորնիայից) հեղինակած օրինագծի «անհապաղ ընդունմանը»: Փաստաթուղթը նախատեսում է արգելք մտցնել այն կազմակերպությունների պետական ֆինանսավորման վրա, որոնց ներկայացուցիչները մասնակցում են երկրում զանգվածային անկարգություններին կամ նախապատրաստում դրանք: Օրինագծի համաձայն, նրանց նաև չպետք է տրամադրվի հարկեր վճարելու անհրաժեշտությունից ազատված կարգավիճակ:
«Ես հրահանգում եմ իմ վարչակազմին որևէ միջոց չվճարել նման արմատական խմբավորումներին՝ անկախ օրինագծից: Նրանց վճարում են անկարգություններ հրահրելու, քաղաքը այրելու կամ ոչնչացնելու համար, իսկ հետո ետ են դառնում դեպի կերաման՝ վնասը վերականգնելու համար փող վերցնելու,- գրել է Թրամփը,- այլևս փող չկա»:
Վերջին շաբաթներին ամերիկյան շատ խոշոր քաղաքներում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր: Ցուցարարները մեղադրել են Թրամփի վարչակազմին անօրինական ներգաղթի դեմ պայքարի չափազանց կոշտ միջոցներ ձեռնարկելու և իր լիազորությունները գերազանցելու համար: Լոս Անջելեսում, Քալիֆորնիա, նման ցույցերը բազմիցս վերածվել են անկարգությունների: Դրանց մասնակիցները քարեր և ճայթռուկներ են նետել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցների վրա, հրկիզել են մեքենաներ, թալանել խանութներ և վնասել ենթակառուցվածքները: ԱՄՆ-ի առաջնորդը պնդել է, որ բողոքի ցույցերը կազմակերպվել են պրոֆեսիոնալ սադրիչների կողմից՝ փողի համար:

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18