ՌԴ-ում ադրբեջանցիների էթնիկ հանցավոր խմբի անդամներ են ձերբակալվել. Բաքուն դժգոհություն է հայտնել

Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք ծանր հանցագործությունների կասկածանքով: Նրանք ներգրավված են եղել պատվիրված սպանությունների և սպանության փորձերի մեջ, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, մեղադրյալները, էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում: Որոշ կասկածյալներ արդեն խոստովանել են իրենց հանցագործությունները և համաձայնել են համագործակցել քննության հետ: Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նրանց բնակության վայրերում։
Հետաքննությունը շարունակվում է: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ստուգում է մեղադրյալների՝ այլ միջադեպերին մասնակցությունը: Մոտ ապագայում մեղավորները կկալանավորվեն: Կատարված ծանր հանցագործությունների համար նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ Բաքուն պահանջել էր, որ Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Եկատերինբուրգում ադրբեջանցիների վրա հարձակման համար պատասխանատուներին։ Ի պատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օտարերկրացիների տներում ձերբակալություններն ու խուզարկությունները կատարվել են քրեական հետաքննության շրջանակներում։

«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
313:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
2013:12
27 տարի առաջ Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը
3013:00
Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ
4912:55
«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
5312:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
5812:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8611:06