Թրամփի որդին հավանական է համարել, որ ինքը կամ ընտանիքի որևէ այլ անդամ կարող են քաղաքական դինաստիա ստեղծել
![]() 550 Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ., 21:56 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հավանական է համարել, որ ինքը կամ ընտանիքի որևէ այլ անդամ կարող են քաղաքական դինաստիա ստեղծել։ Թրամփ կրտսերը, որն այժմ «Թրամփի կազմակերպության» համագործակից փոխնախագահն է, այս մասին ասել է Financial Times-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաներն ունենան նույն փորձը, ինչ ես ունեցել եմ վերջին 10 տարիների ընթացքում։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ քաղաքականությունը հեշտ կլիներ այն իմաստով, որ ես կարող էի դա անել։ Եվ, ի դեպ, կարծում եմ՝ մեր ընտանիքի մյուս անդամներն էլ կարող էին դա անել»,- ասել է նա։ 41-ամյա Էրիկը նախագահի երրորդ որդին է և երկար տարիներ ներգրավված է եղել Թրամփի բիզնեսում։ Նա ընդգծել է, որ հայրն այժմ չի մասնակցում ընկերության գործերին, նա կենտրոնացած է «Երրորդ համաշխարհային պատերազմի կանխարգելման» վրա։ Բիզնեսը կարող էր ավելի հաջողակ լինել, իսկ Թրամփերի կարողությունը կարող էր ավելի շատ զրոներ ունենալ, եթե ընտանիքի ղեկավարը չառաջադրվեր նախագահի պաշտոնում, կարծում է Թրամփ կրտսերը։ Ամերիկացի նախագահն ունի ևս չորս երեխա։ Նրանք են՝ ավագ որդին՝ Դոնալդ կրտսերը, ավագ դուստրը՝ Իվանկան, կրտսեր դուստրը՝ Թիֆանին և կրտսեր որդին՝ Բարոնը (իր ներկայիս կնոջից՝ Մելանյայից)։ Նա նաև ունի 11 թոռ։ Նախագահ Թրամփն ինքը մի քանի անգամ խոսել է հնարավոր երրորդ ժամկետի մասին։ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն՝ կարելի է նախագահ լինել միայն երկու ժամկետ անընդմեջ։ |

«Պոռոտախոսությունն իշխանավորների մոտ չափ ու սահման չի ճանաչում»․ Վահագն Սարոյան
3117:36
«Ասում են՝ արցախցիներն ապրում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին․ ստիպված եմ խոսել թվերով»․ Էրիկ Բեգլարյան
10917:24
«Հաշվե՞լ եք, թե սրանք ութ տարվա ընթացքում քանի անգամ են ներողություն խնդրել»․ Լիզա Ճաղարյան
7017:12
«Պաշտոնազրկում պետք է տեղի ունենար»․ Սյուզան Սիմոնյան
9516:42
«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
9115:30
«Հայ կնոջ արձանը կկառուցեմ. միայն թող տեղը տան». Գագիկ Ծառուկյան
14814:06
Սպասվում են տեղումներ, բուք, մերկասառույց
13113:42
«Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան
10313:29
