Իսրայելն սպանել է իրանցի ևս մեկ միջուկային գիտնականի և նրա ընտանիքի 11 անդամի

Իսրայելն սպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի՝ Իրանի հետ 12-օրյա պատերազմից հետո հայտարարված հրադադարի ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։
Իրանական պետական հեռուստատեսությունը՝ Press TV-ն, հաղորդել է, որ Մոհամմադ Ռեզա Սեդիկի Սաբերը և նրա ընտանիքի 11 անդամները հունիսի 24-ի առավոտյան իսրայելական հրթիռով խոցվել են Կասպից ծովի հյուսիսային Աստանա Աշրաֆիե քաղաքում գտնվող իրենց տանը։
Գիտնականի տարեց ծնողները, կանայք և փոքր երեխաները զոհված ընտանիքի անդամների թվում են։ Հեռուստաալիքը հրապարակել է իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված գիտնականի և նրա ընտանիքի անդամների լուսանկարները։
Նույն օրն իրանական աղբյուրները հայտնել են, որ Աստանա Աշրաֆիե քաղաքում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է 9 քաղաքացիական անձ, իսկ 33-ը՝ վիրավորվել։ Սակայն չի նշվել, թե ովքեր են զոհերը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարներում երևում են նույն բնակավայրում Իսրայելի ավիահարվածներից վնասված երկհարկանի մասնավոր տան ավերակները։


Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
172Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
217Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
405Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
431Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
194Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
515Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
472Երեկ, 11:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
172Երեկ, 10:36