Իրանը ՄԱԿ-ի միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում է պահանջում

Թեհրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պաշտոնապես խնդրում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ճանաչել ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին՝ որպես ագրեսիայի նախաձեռնողներ»,- մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակից հատվածներ։
Արաղչիի խոսքով՝ սա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ փոխհատուցում և ռազմատուգանք վճարելով»։
Նախորդ օրը Թեհրանում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն, որը նվիրված էր Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա հակամարտության ընթացքում Իսրայելի հարվածների զոհ դարձած հրամանատարներին, միջուկային գիտնականներին և քաղաքացիական անձանց։
Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Դրան նախորդել են Իսրայելի կողմից երկրի դեմ ռազմական գործողությունները, որոնց հայտարարված նպատակն էր՝ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Հետագայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնել են։ Հրադադարը դեռևս պահպանվում է։

«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
2614:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
3014:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
9413:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
7512:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
8812:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
6812:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11209:06