«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի. ՌԴ-ն շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
«Թեման քննարկվել է, լուրջ մտահոգություններ են արտահայտվել ՀՀ-ի ներսում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները մեծ մտահոգություն են առաջացնում»,- ասել է Լավրովը։ «Եկեղեցին ավանդաբար եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այն ենթարկվեր անհիմն հարձակումների, ըստ էության՝ առանց որևէ լուրջ հիմքի։
Եվ մենք շահագրգռված ենք, որ այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների լիակատար հարգանքի վրա»,- ընդգծել է Լավրովը։
Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Արաարատ Միրզոյանը չի մասնակցում Ղրղզստանում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18