Ղազախստանում արգելվել է դեմքը ծածկող հագուստը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է դեմքը ծածկող հագուստ կրելու հարցը կարգավորող օրենք: Նման հագուստ կրելն այժմ պաշտոնապես արգելված է, հաղորդում է Tengrinews.kz-ն։
«Հանրային վայրերում դեմքի ճանաչմանը խոչընդոտող հագուստի իրեր կրելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Ղազախստանի Հանրապետության օրենքների պահանջները պահպանելու, պաշտոնական, աշխատանքային պարտականությունների, բժշկական նպատակներով, քաղաքացիական պաշտպանության, եղանակային պայմաններում, ինչպես նաև սպորտային, մարզական և մշակութային միջոցառումներին անմիջականորեն մասնակցող անձանց համար»,- ասվում է օրենքի տեքստում։
Հունիսի սկզբին Ղազախստանի Սենատը առաջարկեց փոփոխություն, որն արգելում է դեմքի ճանաչմանը խոչընդոտող հագուստի իրեր կրելը հասարակական վայրերում։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18