Լիբիայի մոտակայքում պայթել է 1 միլիոն բարել նավթ տեղափոխող տանկեր

Լիբիայի ափերի մոտ պայթել է 1 միլիոն բարել նավթ տեղափոխող Vilamoura լցանավը։ Bloomberg-ը հաղորդում է, որ նավը ներկայումս քարշակվում է Հունաստան՝ վնասը գնահատելու համար։
Պայթյունի պատճառն անհայտ է, լցանավն այցելել է ռուսական նավահանգիստներ՝ նավթ բեռնելու համար։ Նավը կառավարող հունական TMS Tankers ընկերության տվյալներով՝ պայթյունը հանգեցրել է շարժիչի խցիկի ջրհեղեղի, սակայն շրջակա միջավայրի աղտոտում չի եղել, և անձնակազմն անվտանգ է։
Vanguard Tech խորհրդատվական ընկերության տվյալներով՝ սա 2025 թվականի սկզբից ի վեր ռուսական նավահանգիստներ մտնող լցանավերի վրա տեղի ունեցած հինգերորդ պայթյունն է։ Վերջին ամիսներին նման մի շարք միջադեպեր ստիպել են նավատերերին սուզորդների և ստորջրյա տրանսպորտային միջոցների միջոցով ստուգել նավերի կորպուսներին ականների առկայությունը։
Bloomberg-ի տվյալներով՝ Vilamoura-ն ապրիլին կանգ է առել Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստում, որտեղ բեռնել է ղազախական նավթ, այլ ոչ թե ռուսական նավթ։ Մայիսին նավը նաև Նովոռոսիյսկ նավահանգստի մոտ գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալում է եղել, որը հիմնականում նավթ է արտահանում Ղազախստանից։
Ըստ ծովային ռիսկերի խորհրդատվական Vanguard Tech ընկերության՝ տարվա սկզբից ի վեր պայթել են ևս չորս նավեր։ Բոլորն էլ վերջերս կանգ են առել ռուսական նավահանգիստներում։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18