ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցիների մահվան հետ կապված՝ Ադրբեջանում քրգործ է հարուցվել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում ձերբակալված երկու ադրբեջանցիների մահվան կապակցությամբ։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով, այդ թվում՝ «Մի խումբ անձանց կողմից կատարված դիտավորյալ սպանություն», «Առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր առմամբ վտանգավոր եղանակով կատարված դիտավորյալ սպանություն», «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱՆ դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ սպանության գործով մեղադրյալներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրների մահվան պատճառը ստացած վնասվածքների հետևանքով առաջացած հետտրավմատիկ շոկն էր։
ՌԴ-ում վերջիններիս մահվան պատճառը կապել էին սրտի հետ ունեցած խնդիրների հետ։ Ադրբեջանը սեփական դատաբժշկական փորձաքննությունն էր իրականացրել՝ հայտարարելով, որ ձերբակալվածները խոշտանգումների են ենթարկվել։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18