Վերջին 3 տարում առաջին անգամ Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ գրեթե երեք տարվա դադարից հետո։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է։ Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունն արևմտյան երկրների քաղաքականության ուղղակի հետևանք է, որոնք տարիներ շարունակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, ստեղծել հակառուսական հենարան Ուկրաինայում և հանդուրժել ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումները»,- Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ասել է Ռուսաստանի նախագահը։ Պետության ղեկավարը նշել է, որ արևմտյան երկրները «վարում են ռազմական գործողությունները երկարաձգելու քաղաքականություն՝ Կիևի ռեժիմը կերակրելով տարբեր ժամանակակից զենքերով»։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է լինի համապարփակ, վերացնի արմատական պատճառները և հիմնված լինի տեղում առկա իրողությունների վրա։ Պուտինը, նշում է Կրեմլը, «հաստատել է հնարավոր համաձայնագրերի հիմնարար մոտեցումները, որոնք պետք է լինեն համապարփակ և երկարաժամկետ, նախատեսեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացումը և հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա»։
Մերձավոր Արևելքի հակամարտության մասին
Նախագահները նաև քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության և իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածների համատեքստում։ Նրանք նշել են Իրանի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը հարգելու և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու կարևորությունը, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը։ Պուտինը և Մակրոնը կողմ են արտահայտվել Իրանի շուրջ ճգնաժամը և տարածաշրջանում առկա այլ հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն։ «Առաջնորդները հանդես եկան Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում առկա այլ հակասությունները բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին», - ասվում է հայտարարության մեջ։
Երկու երկրների առաջնորդները համաձայնել են շարունակել շփումները՝ Մերձավոր Արևելքում կարգավորման հարցում դիրքորոշումների հնարավոր համաձայնեցման նպատակով, ինչպես նաև նշել են Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ «Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմի պահպանման գործում», - ասվում է հայտարարության մեջ։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18