Առաջարկվում է թեթև ավտովթարների դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

ՃՏՊ-ին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը և ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Այս մասին ասել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- նշել է հիմնական զեկուցողը:
Եվս մեկ լրացում է առաջարկվում, ըստ որի՝ միայն երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից՝ 20 րոպեի ընթացքում, պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելն առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
32611:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
36814.10.2026, 11:06
Անհայտ անձինք Բուլղարիայում հրկիզել են Starlink-ի 11 ալեհավաք
107213.10.2026, 23:06
«Փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
39213.10.2026, 20:48
«Իրար կռիլո քսած երկու ավտո կարող են կանգնել, կիլոմետրանոց խցանում ստեղծել». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
51812.10.2026, 10:30
«Տեսահսկող սարքերը պետք է օգտագործենք, որ էս տեսակի խախտումները պատժվեն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
40912.10.2026, 10:24
«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
68409.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
76207.10.2026, 21:12