Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ-ի դեսպանին ու բողոքի նոտա հղել
![]() 385 Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 18:08 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, և դիվանագետին բողոք է հայտնել ռուսական կողմի «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ, որոնք վնասում են երկու երկրների միջև հարաբերությունները։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Խորը մտահոգություն է փոխանցվել հունիսի 27-ին Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որտեղ ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիներով բնակվող տների վրա կատարված խուզարկությունների ժամանակ սպանվել են մեր երկու հայրենակիցներ, իսկ մի քանիսն ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։ Նշվել է, որ միջադեպի վերաբերյալ Ռուսաստանի կողմից տրված բացատրությունը հակասում է փորձաքննության եզրակացություններին և մահացածների մարմինների վրա բռնության հետքերի առկայությանը»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ընդգծվել է, որ ռուսական լրատվամիջոցներում այս ասպատակությունների կապակցությամբ նկատվում է էթնիկ անհանդուրժողականություն, և անընդունելի է «էթնիկ հանցավոր խումբ» արտահայտությունների օգտագործումը ադրբեջանցիների նկատմամբ։ «Ադրբեջանը ակնկալում է, որ ռուսական կողմը կանցկացնի օրենքի խախտումների համապարփակ և օբյեկտիվ հետաքննություն և մեղավորներին կենթարկի պատասխանատվության։ Նաև ընդգծվել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի կարող դիտարկվել՝ որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն»,- նշել է գերատեսչությունը։ «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում ձեռնարկված գործողությունների վերաբերյալ ռուսական կողմի հաղորդագրություններն անհիմն են ճանաչվել։ «Այս միջոցառումներն իրականացվել են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը լիովին համապատասխան, և ներկայում շարունակվում են քննչական միջոցառումները»,- հավելել է Արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ քայլերի բացակայությունը և իրական վիճակը խեղաթյուրելու փորձերը, ինչպես նաև անցյալ տարվա վերջին Ռուսաստանի օդային տարածքում խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի պաշտոնյաների և լրատվամիջոցների միջոցով Ադրբեջանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավն անընդունելի են։ «Ադրբեջանը ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի այս ողբերգության լիարժեք և թափանցիկ հետաքննություն, կբացահայտի և կպատժի մեղավորներին, ինչպես նաև կվճարի փոխհատուցում զոհերին։ Այս քայլերը համարվում են չափազանց կարևոր երկկողմ հարաբերություններում առկա բացասական մթնոլորտը վերացնելու համար»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ժամանակ նաև նշվել է, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում Ռուսաստանի հասարակական-քաղաքական միջավայրի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություններն ու ելույթները, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի դեմ, երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն են։ «Այսպիսով, ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ վերոնշյալ գործողությունները հակասում են երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգուն, նպաստում են լարվածության աճին և բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա», - նշել է գերատեսչությունը։ Բաքուն կոչ է արել ռուսական կողմին ձեռնարկել համապատասխան քայլեր՝ երկրների միջև հարաբերություններում առկա լարվածությունը և բացասական մթնոլորտը վերացնելու համար։ |
«Հիշեցնում եմ Առնո Բաբաջանյան փողոցի կանգառների խայտառակ վիճակի մասին». Անահիտ Բախշյան
5816:06«Անձը, 44-օրյա պատերազմի հետևանքներն օգտագործելով, մի խումբ անձանց ենթարկել է առցանց թրաֆիքինգի». Տիգրան Կիրակոսյան (տեսանյութ)
8915:30Ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
13714:27«Բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ տրանսպորտն այս խայտառակ վիճակում է». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
17313:24Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցները
18013:06Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել քննիչին (լուսանկար)
11613:00«Դատարանի դիմացի հատվածն է. ամոթ ու խայտառակություն». Մանուշ Եսայան
12612:54«ՔԿՀ-ի աշխատակցին ասացի՝ բալիկս սոված է, ուտելու բան ունե՞ք, պատասխանեց՝ զանգիր ամուսնուդ, թող բերի». Լիանա Հարությունյան (տեսանյութ)
13612:30